Ֆրանսիական «Լադանիվա» խումբը, որի հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները մեծ ճանաչում բերեցին խմբին նաև Հայաստանում, մենահամերգով կներկայանա Երևանում:
Համերգը տեղի կունենա մայիսի 29-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Մենք գալիս ենք Հայաստան: Շատ ուրախ կլինենք ձեզ տեսնել Երևանում կայանալիք մեր առաջին համերգին: Սեր, սեր»,-նշված է խմբի ֆեյսբուքյան էջում։
«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։