ԳլխավորԼուր

Մանկապատանեկան կենտրոնը համերգ էր կազմակերպել «Սևան» ՔԿՀ-ում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց վերասոցիալականացման, հասարակություն վերադառնալու և լիարժեք ինտեգրման գործընթացին նպաստելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանձնարարությամբ պարբերաբար իրականացվում են մշակութային միջոցառումներ։

Այդ միջոցառումների շրջանակում օգոստոսի 25-ին ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում ՀՀ ԿԳՄՍ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնը կազմակերպել էր համերգ՝ «Տոնիկա» և «Ծովակ» ավանդական երգի-պարի համույթների մասնակցությամբ։

Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։

Comment here