ԳլխավորԼուր

Մորգենշտերնի համերգը Երևանում չեղարկվել է

Մորգենշտերն

Մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվող  ռեփեր Մորգենշտերնի (իսկական անունը ՝ Ալիշեր Վալեև) մեծ համերգը չեղարկվել է, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նշենք, որ համերգի անցկացման մասին հայտարարվեց վերջերս, ու մինչ կազմակերպիչները խոստանում էին «ամենաաղմկահարույց» համերգը, Facebook-ի հայ օգտատերերի զայրացած մեկնաբանություններ էին թողնում։

Շատերը մեկնաբանություններում ռեփերին սատանիստ են անվանում, որին չի կարելի երկիր թողնել։

Տոմսերի արժեքը, ի դեպ, 6-ից 30 հազար դրամ էր, ու դրանք գրեթե սպառվել էին։