ԳլխավորԼուր

Բաբաջանյանն ազդել է իմ ստեղծագործության վրա մանկուց. Կիրկորովը գրառում է կատարել

Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված մեծ միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել նաև Ֆիլիպ Կիրկորովը։ Իր տպավորությունների մասինը երգիչը պատմել է Facebook-ի իր էջում։ Կիրկորովը խոստովանել է, որ Առնո Բաբաջանյանը մեծ ազդեցություն է ունեցել է իր ստեղծագործական կյանքի վրա դեռ մանկուց;

«Այս մեծ կոմպոզիտորն իմ ստեղծագործության վրա ազդել է դեռ մանուկ հասակից։ Միշտ հիացած լսում էի Առնո Հարությունովիչի երգերը նրա տանը, երբ հայրս ՝ Բեդրոսը, ինձ իր հետ հյուր էր տանում։Ես այն ժամանակ չէի կարող նույնիսկ երազել, որ դուրս կգամ մեծ բեմ և կերգեմ Մաեստրոյի երգերը, որոնցում աստվածային յուրաքանչյուր մեղեդի լի է առանձնահատուկ սիրով»,- գրել է Կիրկորովը։

Համերգին մասնակցել են Ֆիլիպ Կիրկորովը, Բեդրոս Կիրկորովը, Կրիստինա Օրբակայտեն, Լև Լեշչենկոն, Լարիսա Դոլինան, Ալեքսանդր Պանայոտովը, Վիտասը և այլ երգիչներ։

Հայտնի կոմպոզիտոր Իգոր Կրուտոյն էլ կատարել է Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրնը»:

Comment here