ԳլխավորԺամանց

«Եվրատեսիլ-2020»-ի փոխարեն՝ «Լուսարձակիր, Եվրոպա»

Եվրոպայի հեռարձակողների միությունը, չեղարկված «Եվրատեսիլ 2020»-ի փոխարեն, կազմակերպել է ոչ մրցութային «Լուսարձակիր, Եվրոպա» նախագիծը, որի շրջանակում վաղը` մայիսի 16-ին, հատուկ հեռարձակմամբ Եվրոպայի տարբեր ծայրերից տեսազանգով կմիանան մրցույթի տարբեր տարիների հաղթողներն ու ամենահիշված մասնակիցները:

«Եվրատեսիլ 2020»-ը պետք է կայանար Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին եւ 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել մրցույթը` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Միջոցառումը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժ. 23.00-ին։

 

Comment here