ԳլխավորԼուր

Աննա Խաչատրյանն ու «Ակապելլա»-ն. «Զեյթուն» մշակութային կենտրոնում համերգ էր

Աննա Խաչատրյանն ու «Ակապելլա»-ն. «Զեյթուն» մշակութային կենտրոնում համերգ էր

Մարտի 27-ին Երևանի «Զեյթուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ երգչուհի Աննա Խաչատրյանի և «Ակապելլա» վոկալ խմբի համերգը։

Միջոցառման ընթացքում տեսահոլովակներով ներկայացվեցին ոչ միայն Աննա Խաչատրյանի երաժշտական ուղին, այլ նաև «Ակապելլա» վոկալ խմբի ստեղծման պատմությունը և երգչուհու հետ նրա ճակատագրական հանդիպումը։

Միջոցառման հատուկ հյուրն էր կլառնետահար Եղիշե Գասպարյանը, ով էլ ավելի լիցքեր տվեց երեկոյի դրական մթնոլորտին։

«Զեյթուն» մշակութային կենտրոնի տնօրեն Դիանա Շմավոնյանի խոսքով` նման միջոցառումները հրաշալի հարթակ են տալիս կենտրոնի սաներին իրենց տաղանդը դրսևորելու համար։

Կլառնետահար Եղիշե Գասպարյանը