ԳլխավորԼուր

Ֆրանսիայի դեսպանատունը հրավիրում է Սիրահարների այգի

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունն այսօր ժամը 18։30-ից հրավիրում է Երևանի Սիրահարների այգի, որտեղ ֆրանսիական երաժշտության համերգ է կազմակերպել։

Ֆրանսիայից հրավիրված երգչուհի Լենա Դելյուքսը հայ ու ֆրանսիացի երաժիշտների նվագակցությամբ կներկայանա փոփ և ռետրո ժանրերի երաժշտական ծրագրով։

Արդեն 14-րդ տարին է, ինչ «Երաժշտության տոն» ամենամյա միջազգային փառատոնը Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ նշվում է նաև Հայաստանում։

Համերգի մուտքն ազատ է։

Comment here