ԳլխավորԼուր

Համերգը հաջողությամբ կայացել է. ԿԳՄՍ փոխնախարարը պարզաբանել է՝ ինչ է կատարվել Գյումրիում

Դանիել Դանիելյանը հարցազրույցի ժամանակ

Գյումրիում Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգը ոչ միայն չի չեղարկվել, այլ կայացել է հաջողությամբ։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ անդրադառնալով հունիսի 1-ի համերգի հետ կապված միջադեպին, ինչը պայմանավորված է եղել ժամի փոփոխությամբ։

Դանիելյանի ներկայացմամբ՝ եղանակային պայմաններն ու կիզիչ արևը ստիպել են, որ ժամի փոփոխություն արվի, քանի որ երեխաները փորձեր էին անում և դեռ պիտի նաև ելույթ ունենային։ Փոխնախարարը երգչախմբերի պատասխանատուներին առաջարկել է նախատեսված ժամանակից շուտ սկսել համերգը, ինչը միաձայն ընդունվել է կազմակերպիչ «Ազնավուր» հիմնադրամի և մյուս երեք խմբերի կողմից, իսկ Տավուշի «ՏաԼույս» երգչախմբի պրոդյուսերը կտրուկ մերժել է։

Այնուհետև՝ մամուլում և սոցցանցերում սկսվել են շրջանառվել լուրեր համերգի չեղարկման մասին և տարաբնույթ մեղադրանքներ՝ ԿԳՄՍ փոխնախարարի հասցեին։

Անդրադառնալով միջադեպի մանրամասներին՝ Դանիելյանը պատմեց, որ անձամբ համերգի համար նախատեսված վայրում է եղել առավոտյան ժամը 09։30-ից, որից հետո Երևանից ու Տավուշից սկսել են ժամանել նաև երգչախմբերի երեխաները։ Այնուհետև՝ սկսել են նախօրեին պատրաստված բեմում տեխնիկական փորձերը։

Երեխաների ներգրավումը քաղաքական գործընթացներում Դանիելյանն անթույլատրելի է համարում` նշելով, որ ցավում է, որ Տավուշի երգչախմբի երեխաները իրենց ղեկավարի և պրոդյուսերի որոշման պատճառով ելույթ չունեցան։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։