Աշխարհահռչակ փոփ երգչուհի Քրիստինա Ագիլերայի երևանյան մենահամերգը հետաձգվել է։ Տեղեկությունը հայտնում է «Հայա» փառատոնը։
««ՀԱՅԱ» փառատոնը և սիրված երգչուհու անձնակազմը, կիսելով մեր երկրի քաղաքացիների հոգեվիճակը, որոշում կայացրեցին հետաձգել Քրիստինա Ագիլերայի համերգը Երևանում:
Շուտով կհրապարակվի համերգի նոր ամսաթիվը: Բոլոր գնված տոմսերը ուժի մեջ են»,-նշված է հաղորդագրության մեջ:
Համերգը պետք է տեղի ունենար 2022-ի հոկտեմբերի 22-ին՝ «Հրազդան» մարզադաշտում: Տոմսերը վաճառվում էին 15.000–100.000 դրամով։