ԳլխավորԼուր

Snoop Dogg-ի երևանյան համերգի կազմակերպիչները հանդես կգան հայտարարությամբ

Snoop Dogg

Snoop Dogg-ի երևանյան համերգի կազմակերպիչ Doping Space ընկերությունն ինստագրամյան էջում հաղորդագրություն է տարածել։

«Հարգելի հետևորդներ, տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք համերգի վերաբերյալ Doping Space ընկերությունը շուտով հանդես կգա հայտարարությամբ։ Խաղաղություն ամենքին»,-գրված է տեքստում։

Հիշեցնենք, որ արցախցի ռեփեր Վալերի (Լյոկա) Ղազարյանը հրաժարվել է մասնակցել համերգի բացմանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ` օգտագործելով հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր: Սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։

Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում կա 32 զոհ, ավելի քան 200 վիրավոր։