ԳլխավորԼուր

Վալերի Լյոկան չի մասնակցի Snoop Dogg-ի համերգին

Վալերի Լյոկա

Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսելուց անմիջապես հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Snoop Dogg -ի համերգի ելույթից, գրել է արցախցի ռեփեր Վալերի (Լյոկա) Ղազարյանը:

«Իմ ընտանիքը, բարեկամները, ընկերները այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ի վիճակի չեմ ավելին ասելու:

Մանրամասները կլինեն հաջորդիվ»,-նշված է ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք՝ Snoop Dogg -ի համերգը նախատեսված է սեպտեմբերի 23-ին, որի բացումը պետք է աներ Վալերի Լյոկան։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ` օգտագործելով հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր: Սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։

Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում կա 32 զոհ, ավելի քան 200 վիրավոր։