Սահմանադրագետ Գոհար Մելոյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր տեղի ունեցած Macan-ի, AVG-ի և Jakone-ի համերգին բազմաթիվ մարդիկ, մեծ մասը՝ պատանիներ ու դեռահասներ, չեն կարողացել մուտք գործել, չնայած գնած տոմսերին, քանի որ 20.30-ին, երբ նախատեսված է եղել համերգի մեկնարկը, դռները պարզապես փակվել են։
Նա ենթադրում է, որ մի տեղի համար մի քանի տոմսեր են վաճառվել, իսկ դահլիճ այդպես էլ չհասած բազմաթիվ դեռահասներ հայտնվել են հրմշտոցի ու քաշքշոցի մեջ։
Գոհար Մելոյանը հայտարարեց, որ դատական հայց են պատրաստելու համերգի կազմակերպիչների դեմ՝ մարդկանց ոտնահարված իրավունքների համար փոխհատուցում տալու պահանջով։
«Մայիսի 16-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Golden Sound լեյբլի արտիստներ Macan-ի, AVG-ի և Jakone-ի երկար սպասված համերգը։ Այս միջոցառումը խոստանում է իսկական տոն լինել ժամանակակից ռեփ երաժշտության բոլոր սիրահարների համար». իսկ սա համերգի անոնսից մի հատված էր:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews