ԳլխավորԼուր

Չինաստանում կրթության և աշխատանքի 3-րդ ցուցահանդեսը Երևանում

Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյ

Չինաստանում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող հայ ուսանողների համար հրաշալի հնարավորություն էր այսօր՝ մայիսի 16–ին, Երևանում անցկացված «Չինաստանում կրթության և աշխատանքի 3-րդ ցուցահանդեսը», որին ներկայացվեցին Չինաստանի առաջատար համալսարանները։

Ցուցահանդեսը կազմակերպվում է երրորդ տարին անընդմեջ՝ ուսանողներին, աշակերտներին և Չինաստանում կրթությամբ հետաքրքրվողներին տալով հնարավորություն անձամբ հանդիպելու բուհերի ներկայացուցիչներին, տեղեկանալու ընդունելության գործընթացի, կրթաթոշակների, մասնագիտությունների մասին։

Չինաստանի 40 առաջատար համալսարաններ էին մասնակցում ցուցահանդեսին, այդ թվում՝ 3 համալսարան, որոնք ներառված են Շանհայի վարկանշային ցանկի թոփ 50-ի շարքում։

Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպան Լի Սինվեյն իր ելույթում ընդգծել է, որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում նկատվում է «չինարենի բում»։ Նրա խոսքով՝ հայ-չինական հարաբերություններում չինարենի դասավանդումն այսօր դարձել է ամենաակտիվ և արագ զարգացող հումանիտար ոլորտներից մեկը։

Ցուցահանդեսի կազմակերպիչն է Չինարեն լեզվի միջազգային քննությունների կենտրոնը, իսկ համակազմակերպիչը՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Չինաստանում կրթության և աշխատանքի 3-րդ ցուցահանդեսը Երևանում Չինաստանում կրթության և աշխատանքի 3-րդ ցուցահանդեսը Երևանում Դավիթ Գյուրջինյան Չինաստանում կրթության և աշխատանքի 3-րդ ցուցահանդեսը Երևանում