ԳլխավորԼուրԿրթաթոշակՈւսումնառություն արտերկրում

Կրթաթոշակային ծրագիր՝ Սլովակիայի Հանրապետությունում

Լյուբլին, Սլովակիա

Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է ազգային կրթաթոշակային ծրագրի մեկնարկը, որն առաջարկում է կրթաթոշակներ 2022-2023 ակադեմիական տարվա համար, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Կրթաթոշակային ծրագիրը ֆինանսավորում են Սլովակիայի Հանրապետության կրթության, գիտության, հետազոտությունների և սպորտի նախարարությունը և Եվրոպական միությունը:

Ծրագրի պայմանների և անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումներով՝ www.stipendia.sk և www.scholarships.sk:

Կրթաթոշակի դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով: Ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի համար դիմումները պետք է ներկայացնել մինչև հոկտեմբերի 30-ը՝ ժամը 16:00-ը ներառյալ: