ԳլխավորԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Ուսման հրավեր՝ ՉԺՀ Ռենմինի համալսարանում սովորելու համար

Ռենմինի համալսարանը Չինաստանում

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ռենմինի համալսարանը հայտարարում է «Մետաքսի ճանապարհ» դպրոցի կողմից մագիստրոսական ծրագրի կրթաթոշակի տրամադրման մրցույթ։

Համալսարանը մագիստրոսական ծրագրեր է առաջարկում քաղաքագիտություն, տնտեսագիտություն, իրավունք և մշակույթ մասնագիտացումներով։

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ անցնելով https://bit.ly/3TtZ9YZ հղմամբ:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի ապրիլի 30-ն է։

Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ անցնելով հետևյալ հղումներով.
https://bit.ly/3mKaSWJ
https://bit.ly/3Jj1AbS

Ծրագրի համար պատասխանատու կոնտակտային անձի հեռախոսահամարն է՝ 86-010-62516305*8206։

Դիմելու պարագայում թեկնածուները պետք է իրենց տվյալները ներկայացնեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ international@escs.am էլ. հասցեին։

Մագիստրոսական ծրագրին դիմելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվական նյութերը կցվում են։