Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023-2024 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (8 կրթաթոշակային տեղ` 3 բակալավրիատ, 4 մագիստրատուրա, 1 ասպիրանտուրա):
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորողները, թեկնածուական և գիտահետազոտական աշխատություններ կատարող գիտնականները։
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:
Կրթաթոշակի թեկնածուները պետք է նախապես ուսումնասիրեն ՉԺՀ բուհերի պահանջները, ընտրեն մասնագիտությունը, նախօրոք կապ հաստատեն տվյալ բուհի հետ՝ նախնական նամակ-հրավեր ստանալու նպատակով:
Լեզուն սովորելու համար հատկացված մեկ տարում ՉԺՀ բուհերում բակալավրի կրթություն ստանալու համար դիմած թեկնածուները պետք է ստանան չինարենի իմացության քննության 3-րդ մակարդակի վկայական (HSK3), մագիստրատուրայի և դոկտորանտուրայի թեկնածուները՝ 4-րդ (HSK4)։
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
• դիմում և դիմում-հարցաթերթիկ՝ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
• չինական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
• նամակ-հրավեր ՉԺՀ բուհից և/կամ ղեկավարից,
• ավարտական փաստաթղթի՝ ատեստատի կամ դիպլոմի և դիպլոմի հավելվածի (միջուկի) պատճենները` անգլերեն կամ չինարեն թարգմանված և նոտարական հաստատմամբ,
• ավարտական դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ (ակադեմիական տեղեկանք) նոտարի կողմից անգլերեն կամ չինարեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ,
• բակալավրի և մագիստրոսի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` նոտարի կողմից անգլերեն կամ չինարեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ,
• ինքնակենսագրություն (CV անգլերենով),
• 2 երաշխավորական նամակ (անգլերեն կամ չինարեն),
• անձնագրի պատճենը (չինական կողմից ներկայացված պահանջներին համապատասխան),
• բժշկական տեղեկանքներ` ըստ ներկայացվող ձևի ընդհանուր առողջության և ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի վերաբերյալ (անգլերեն լեզվով՝ չինական կողմից ներկայացված պահանջներին համապատասխան),
• 3×4 չափի 4 գունավոր լուսանկար,
• արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք,
• չինական կողմից պահանջվող այլ փաստաթղթեր և պայմաններ:
Ասպիրանտական կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաև`
• ռեֆերատ հայերեն լեզվով (10 էջ),
• օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ` համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ:
Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 1 օրինակ՝ պատճենի հետ միասին (1+1):
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2023 թվականի հունվարի 11-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 311 և 313 սենյակներ, հեռ.՝ +374 10-59-96-46, +37410-59-96-44)։
Քննությունները տեղի կունենան 2022 թվականի հունվարի 11-ին հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում:
Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ այցելելով www.campuschina.org կայք:
Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ ՉԺՀ բյուջեի միջոցների հաշվին։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ +37410-59-96-44; +374 10-59-96-46):
Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում: