«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովը կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից։
Այսօր բեմում մրցել է 16 ֆակուլտետ, ժողովրդական ոճում՝ 14, իսկ ազատ ոճում՝ 8 մասնակից:
Ավանդաբար անցկացվող այս միջոցառման նպատակն է բացահայտել համալսարանի տարբեր ֆակուլտետների տաղանդավոր ուսանողներին, բարձրացնել արվեստի հանդեպ նրանց հետաքրքրությունն ու ոգևորությունը:
Պարի միջֆակուլտետային մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարուհի Մարիամ Ասլանյանը, Երևանի պարարվեստի պետական քոլեջի պարուսույց Պետրոս Կարապետյանը, «Կռունկ» անսամբլի հիմնադիր Նելլի Կարապետյանը:
Մրցույթի առաջին փուլում մասնակիցները հանդես եկան ժողովրդական, իսկ երկրորդ փուլում՝ ազատ ոճի պարերով:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։