«The three university missions ranking 2021»-ը բուհերի վարկանիշային ցուցակը կազմելու համար դիտարկել է 97 երկրների և տարածաշրջանների 1650 համալսարաններ, որոնք ընտրվել են 119 երկրների և տարածաշրջանների ավելի քան երկու հազար բուհերից:
Վարկանիշավորումն իրականացնելու համար «The three university missions ranking 2021»-ը բարձրագույն ուսումնական հաստատություններին գնահատել է՝ համաձայն համալսարանների ավանդական երեք առաքելությունների՝ կրթության որակ, գիտական աշխատանքի որակ, ինչպես նաև հանրությանը մատուցած այլ ծառայությունները, ինչն ակադեմիական վարկանիշավորումների ցանկում «The three university missions ranking 2021»-ին դարձնում է ամենաներկայացուցչականը:
Առաքելությունները գնահատվում են տոկոսային հետևյալ հարաբերությամբ. 45 տոկոս՝ կրթություն, 25 տոկոս՝ հետազոտություն և 30 տոկոս՝ համալսարանի ազդեցությունը հասարակության վրա:
Նշենք, որ «The three university missions ranking 2021» վարկանիշային ցուցակում տեղ են գտել նաև Հայ-ռուսական համալսարանը (1001-1100 հորիզոնական) և Երևանի պետական բժշկական համալսարանը (1301-1400 հորիզոնական):
Առաջին եռյակում են Հարվարդի համալսարանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Քեմբրիջի համալսարանը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։