ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնում է ԵՊՀ մամուլի քարտուղար Քնար Միսակյանը:
«Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։ Ավելի ուշ հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»,-նշված է գրառման մեջ։
ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ այսօր ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ:
Նախնական տվյալներով` երեք տուժաժ հոսպիտալացվել է: Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնությունն ու հետազոտությունները:
Պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, կա մահվան դեպք:
Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ավելի վաղ հայտնել էինք ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի մասին։