ԳլխավորԼուր

Երևանի պահեստային տարածքներից մեկում այրվել է 5000 քմ հատվածն ապրանքներով. ՏԵՍԱՆՅՈւԹ

Փետրվարի 10-ին, ժամը 09.40-ին, ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 47/2 հասցեում գտնվող պահեստային տարածքում հրդեհի բռնկման վերաբերյալ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Ժամը 09.41-ին դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ (որոնց թիվն աստիճանաբար հասել է 16-ի- խմբ.)։ Դեպքի վայր է մեկնել նաև ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավարությունը՝ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ:

Ձևավորվել է օպերատիվ շտաբ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6000 քմ պահեստային շինությունում. տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.00-ին։

Նախնական տվյալներով՝ մոտ 6000 քմ ընդհանուր պահեստային տարածքում այրվել է 5000 քմ հատվածը՝ պահեստավորված ապրանքներով: Կանխվել է հրդեհի հետագա տարածումը, իրականացվել է պահեստավորված գույքի տարհանում։

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Հրդեհ Երեւանում
Հրդեհ Երեւանում՝ Թբիլիսյան խճուղու պահեստներից մեկում
Հրդեհ Երեւանում
Հրդեհ Երեւանում՝ Թբիլիսյան խճուղու պահեստներից մեկում