ԳլխավորԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Կրթաթոշակային ծրագրեր՝ Թաիլանդում

Օտարերկրյա ուսանողներին տրվել է հնարավորություն մասնակցելու թաիլանդական համալսարանների կրթական ծրագրերին, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Թաիլանդի Միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը (TICA) 2022 թ. կրթաթոշակային ծրագրի շրջանակում օտարերկրյա ուսանողներին հրավիրում է մասնակցելու մագիստրոսական ծրագրի:

Ծրագիրն իրականացվում է թաիլանդական համալսարանների և ակադեմիական հաստատությունների հետ համատեղ: Ծրագրին մասնակից յուրաքանչյուր երկրի հատկացվում է մինչև հինգ հայտ:

Թեկնածուները պետք է ունենան բակալավրի կոչում կամ տվյալ բնագավառում մասնագիտական փորձառություն:
Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությունը զետեղված է https://tica-thaigov.mfa.go.th կայքում: Դիմումի ձևը և լրացուցիչ նյութերը՝ կից:
Կրթաթոշակին մասնակցելու դիմումներն անհրաժեշտ է ուղարկել international@escs.am էլ. փոստի հասցեին:

Թաիլանդի համալսարաններն առաջարկում են նաև բակալավրի, մագիստրոսի և դոկտորականի ծրագրեր տարբեր ոլորտներում և հրավիրում են օտարերկրյա ուսանողներին՝ մասնակցելու փոխանակման ծրագրերին և կարճաժամկետ պրակտիկաներին:

Կրթաթոշակային ծրագրերի դիմորդները մանրամասների համար պետք է կապ հաստատեն յուրաքանչյուր համալսարանի համակարգողի հետ և հայտերը ներկայացնեն անմիջապես ընդունող հաստատություններ:

Կից ներկայացվում է Թաիլանդի բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից օտարերկրյա ուսանողներին առաջարկվող կրթաթոշակների ցանկը 2022 ուսումնական տարվա համար: