ԳլխավորԿրթաթոշակԿրթություն

Կրթաթոշակ` ՎՊՀ ուսանողների համար

Վանաձորի պետական համալսարան, ՎՊՀ

Վանաձորի պետական համալսարանում «Սերգեյ Ղազարյանի անվան»  կրթաթոշակը տրամադրվելու է տարեկան երկու անգամ՝ գարնանային և աշնանային կիսամյակների համար՝  ընտրված յուրաքանչյուր ուսանողին ամսական 10. 000 (տասը հազար) ՀՀ դրամի չափով՝ վեց ամիս ժամկետով՝ սկսած 2021թ. փետրվար ամսից:

2020թ. մեկնարկած այս կրթաթոշակը տրվում է Վանաձորի պետական համալսարանի այն ուսանողներին, որոնք բավարարում են հետևյալ չափանիշները՝

• կրթություն են ստանում Վանաձորի պետական համալսարանի բակալավրիատում կամ մագիստրատուրայում,

• ունեն սոցիալական անապահովության սահմանված միավորը գերազանցող միավոր,

• ունեն բարձր առաջադիմություն։

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

• պատշաճ լրացված դիմում,

• անձնագրի պատճեն,

• ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք, որտեղ նշված կլինի մասնագիտությունը և տարեկան ուսման վարձի չափը,

• ստացած գնահատականների մասին տեղեկանք,

• սոցիալական անապահովության մասին տեղեկանք։

Դիմորդը դիմելու դրությամբ պետք է լինի առնվազն 2-րդ կուրսի ուսանող:

Սահմանված չափորոշիչներից բացի` կարող են հաշվի առնվել նաև այլ հատուկ հանգամանքներ:

Դիմումները և կից փաստաթղթերը ընդունվում են 2020 թ. դեկտեմբերի 1-10-ը Վանաձորի պետական համալսարանի (Վանաձոր, Տիգրան Մեծի 36) վարչական մասնաշենքի իրավաբանական բաժնում՝ աշխատանքային օրերին` ժամը 11.30-14.30:

Comment here