Ապրիլի 29-ին Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
«Ժամը 14:00-ից 17:30-ը կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը: Փակ են լինելու Ամիրյան-Զաքյան, Արամի-Աբովյան, Արամի-Նալբանդյան, Տիգրան Մեծ-Մելիք Ադամյան խաչմերուկները, ինչպես նաև Վազգեն Սարգսյան փողոցը (Դեղատան փողոցից սկսած)»,-նշված է հաղորդագրության մեջ։
Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հանդես կգա «Արի՛, պարի՛» տոնական նախաձեռնությամբ, որի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։ Պարի միջազգային օրվան նվիրված լայնամասշտաբ հանրային մշակութային իրադարձությունը կմիավորի շուրջ 4000 պարողների Երևանից և ՀՀ մարզերից։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


