ԳլխավորԼուր

«ԱԲ սերունդ» կրթական ծրագրի առաջին շրջանավարտները ավարտական վկայականներ են ստացել

«ԱԲ սերունդ» կրթական ծրագրի առաջին շրջանավարտները ավարտական վկայականներ են ստացել

ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագրի առաջին շրջանավարտներն ապրիլի 27-ին ստացել են ավարտական վկայականները։

Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի Արաքսիա Սվաջյանը, FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը, ծրագրում ընդգրկված դպրոցների ներկայացուցիչներ և հյուրեր։

Հանդիսության ընթացքում ավարտական վկայականներ են հանձնվել ՀՀ 7 մարզի 14 ավագ դպրոցների 207 շրջանավարտների, որոնք անցել են ԱԲ սերունդ կրթական ծրագրի ամբողջական դասընթացը։

Շնորհավորելով շրջանավարտներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ԱԲ սերունդ կրթական ծրագիրն աշխարհում առաջիններից է, որի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները ստանում են խորացված ԱԲ կրթություն հանրակրթական համակարգում՝ ազգային մակարդակում։ Նա կարևորել է ԱԲ սերունդ ծրագիրը՝ ընդգծելով, որ կրթության առջև ծառացած մարտահրավերները փոխկապված են արհեստական բանականության դինամիկ աճի հետ․

«Ծրագիրը նպաստում է հանրակրթության մրցունակության բարձրացմանը՝ ձևավորելով ԱԲ կարողունակություններով օժտված շրջանավարտ։ Կարծում ենք, որ հանրակրթության ոլորտում այս ծրագրի ներդրումը շատ կարևոր նշանակություն ունի և համարվում է նորարարական մոտեցում։ Ուրախ եմ նաև արձանագրել, որ ԱԲ սերունդ կրթական ծրագիրը բարձր գնահատականի է արժանացել միջազգային գործընկերների կողմից»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ օրեր առաջ ԱՄՆ Սան Դիեգո քաղաքում կայացած ASU+GSV միջազգային մրցույթի «Ազդեցություն» կատեգորիայում ԱԲ սերունդ կրթական ծրագիրը զբաղեցրել է 2-րդ տեղը:

ԱԲ սերունդ կրթական ծրագրի փորձնական փուլը մեկնարկել է 2023 թվականին՝ 7 մարզի 14 ավագ դպրոցում։ 2025 թվականի սեպտեմբերից ծրագիրն արդեն ներդրված է 26 ավագ դպրոցում և հասանելի է 19 խոշոր քաղաքային բնակավայրում։

2026-27 ուսումնական տարում նախատեսվում է դպրոցների թիվն ընդյալնել՝ հասցնելով 45-ի։

ԱԲ սերունդ կրթական ծրագրի շրջանակում սովորողները 10-րդ դասարանից, որպես պարտադիր ուսումնական բաղադրիչ, ուսումնասիրում են խորացված հանրահաշիվ, Phothon ծրագրավորման լեզու, արհեստական բանականություն։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews