ԳլխավորԼուր

Կյանքից հեռացել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի ռեկտորը

Կյանքից հեռացել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Սուրեն Հարությունյանը

Կյանքից հեռացել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Սուրեն Հարությունյանը։ Այդ մասին նշված է համալսարանի ֆեյսբուքյան էջում։

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ ապրիլի 27-ին անժամանակ կյանքից հեռացել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Սուրեն Լևոնի Հարությունյանը։

Այս ծանր կորստի կապակցությամբ հայտնում ենք, որ համալսարանում մինչև մայիսի 4-ը ներառյալ դասերը դադարեցվում են։

Համալսարանի ողջ անձնակազմն ու ուսանողները սգում են Սուրեն Հարությունյանի անժամանակ մահը՝ իրենց անկեղծ ցավակցությունն ու զորակցությունը հայտնելով նրա ընտանիքին, հարազատներին և բոլոր մերձավորներին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews