ԳլխավորԼուր

ԳԹԿ-ն հիշեցնում է դիմորդներին

Մաթեմատիկայի քննություն

Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին գումար հարկ է փոխանցել միասնակա՛ն քննությունների համար, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

«Եթե Դուք/Ձեր երեխան ներբուհական կամ նաև ներբուհական քննություներ է հանձնելու, զանգահարեք այդ բուհ, իմացեք հաշվեհամարը և բանկում վճարեք ա՛յդ համարին: Վճարեք դիմորդի՛ անունով, որովհետև, եթե սխալմունք լինի, այդ գումարը վերադարձնելիս դժվարություններ կլինեն»,-նշված է գրառման մեջ:

Հ.Գ. Միասնական քննությունները հանրակրթական առարկաներից են, այսինքն, այն, որոնք երեխան ուսումնասիրում է դպրոցում: Ներբուհական քննություններ հանձնում են արվեստի, մարզական մասնագիտություններով դիմողները՝ Կոնսերվատորիայի, Թատերականի, Ֆիզկուլտինստիտուտի, Գեղարվեստի ակադեմիայի, Մանկավարժականի կուլտուրայի ֆակուլտետի, Ճարտարապետա֊շինարարականի որոշ մասնագիտությունների դիմորդները:

Հիշեցնենք՝ բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը մեկնարկել է ապրիլի 15-ին և կտևի մինչև մայիսի 10-ը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews