Վաղը կրկին քննական օր է՝ 9 քննական կենտրոնում, որից 7-ը մարզերում է և 2-ը Երևանում (թիվ 20 հիմնական և թիվ 190 ավագ դպրոցներում) բուհերի՝ հեռակա ուսուցման ընդունելության քննություններից «Կենսաբանություն» է հանձնելու 252 և «Աշխարհագրություն»՝ 26 դիմորդ, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Մարզերում «Կենսաբանություն» հայտագրածները 155-ն են, «Աշխարհագրություն»՝ 21-ը։ Մայրաքաղաքում 97 հոգի «Կենսաբանություն» է հանձնելու, 5-ը՝ «Աշխարհագրություն»։
Քննության մեկնարկը 10․00-ին է, ավարտը՝ 13․00-ին (երկու առարկաների դեպքում էլ)։
Քննական գնահատականները հայտնի կլինեն հաջորդ օրը։



