ԳլխավորԼուր

Այս տարի դիմորդները բանավոր քննություններ չեն հանձնելու․ ԳԹԿ

Նախկինում շրջանավարտները բուհ ընդունվելիս հանձնում էին մեկ կամ երեք քննություն, այս տարվանից դիմորդները բուհ կարող են ընդունվել միայն երկու քննության արդյունքում։

«Արմենպրես»ի հաղորդմամբ` այս մասին բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների հայտագրման և քննությունների կազմակերպման գործընթացը՝ ըստ փուլերի և հերթական քայլերի թեմայով ասուլիսի ընթացքում  հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

«Միասնական քնությունների թիվը սահմանվել է երկուսը։ Եթե նախկինում շրջանավարտները բուհ ընդունվելիս հանձնում էին մեկ կամ երեք քնություն, ապա այս տարվանից դիմորդները բուհ կարող են ընդունվել միայն երկու քննության արդյունքում»,- նշեց նա։

Նասիբյանը նշեց, որ կենտրոնացված քննություններից հրաժարվելուց բացի հրաժարվել են նաև բանավոր քննություններից։

«Նախկինում դիմորդները հանձնում էին հայոց լեզվի և օտար լեզուների բանավոր քննություներ։ Բանավոր քննություններ այլևս չեն լինելու։ Հրաժարվել ենք նաև լրագրություն մասնագիտության ստեղծագործական աշխատանք և բանավոր խոսքի հմտություններ առարկաների քննություններից»,- ընդգծեց նա։