Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) մեկնարկել են 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության ներբուհական քննությունները։
Առաջին քննությունն այսօր հանձնում են Դիզայնի ֆակուլտետի դիմորդները։ Այս տարի «Կոմպոզիցիա» առարկայից քննություն է հանձնում 607 դիմորդ։
«Քննությունները կազմակերպվել են սահմանված կարգի և ընդունելության ընթացակարգերի համաձայն՝ ապահովելով թափանցիկ, արդար և հավասար պայմաններ բոլոր մասնակիցների համար։
«Կոմպոզիցիա» առարկայի քննության արդյունքները կհրապարակվեն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պաշտոնական կայքէջում և համալսարանի սոցիալական պաշտոնական էջերում»,-հայտնում են բուհից։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews













