ԳլխավորԼուրԿրթություն

Վաղը օտար լեզվի միասնական քննության օրն է

Հուլիսի 2-ին մեկնարկում են բուհական միասնական քննությունները:

Վաղը օտար լեզվի միասնական քննության օրն է: Գործելու է 24 քննական կենտրոն, 8-ը` Երեւանում: Հանձնվող առարկաներն են՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն:

Քննություն հանձնողների նախնական թվերն են՝ ռուսերեն՝ 171, անգլերեն՝ 1812, գերմաներեն՝ 57, ֆրանսերեն՝ 54, իսպաներեն՝ 5, իտալերեն՝ 3: Պարսկերեն հանձնող չկա: Այս մասին տեղեկացնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:

Ընդհանուր դիմորդների թիվն այս տարի մոտ 15 000 է (12500-ը` միասնական, 2500-ը` ներբուհական):

Comment here