ԳլխավորԼուրԿրթություն

Հայտնի են միասնական քննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարի հրամանը՝ 2021 թվականի միասնական քննությունների օրերը հաստատելու մասին:

Այս մասին usanogh.amին տեղեկացնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Ըստ այդմ. «Կենսաբանություն, «Աշխարհագրություն և Համաշխարհային պատմություն» առարկաների քննությունը հունիսի 8-ին է;

«Օտար լեզուները»՝ հունիսի 11-ին;

«Հայոց լեզու և հայ գրականությունը»՝ հունիսի 15-ին;

«Մաթեմատիկան»՝ հունիսի 18-ին;

«Հայոց պատմությունն» ու «Ֆիզիկան»՝ հունիսի 22-ին և

«Քիմիան ու «Ռուսաց լեզուն»՝ հունիսի 25-ին:

Հիշեցնենք, որ բուհերում ընդունելությունն այս տարի կկատարվի 2 փուլով: Դիմորդներն առաջին փուլով միայն 1 բուհ և 1 մասնագիտություն կընտրեն վճարովի և անվճարի տեղերի համար ու կլրացնեն հայտը։ Այն դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, երկրորդ փուլում կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով թափուր մնացած տեղերի համար։

2021/2022 ուստարվա բուհական ընդունելության քննությունների ու մասնագիտությունների ցանկ

Comment here