ԳլխավորԼուր

«Օտար լեզու» միասնական քննության նախնական արդյունքները

ՀՀ 39 քննական կենտրոններում հունիսի 10-ին անցկացվել է միասնական քննություն «Օտար լեզու» առարկայից:

Քննություն հանձնելու համար գրանցված 5752 դիմորդներից անգլերեն պետք է հանձնեին 5587, գերմաներեն՝ 96, ֆրանսերեն՝ 65 և 2-ական` իսպաներեն ու իտալերեն լեզուներից։ Այս տարի պարսկերեն լեզվի քննության հայտ չի ստացվել (անցած տարի՝ 2)։

Գնահատման ու թեստավորման կենտրոնը հրապարակել է նախնական արդյունքները։

«Ֆրանսերեն»

Հայտագրվել է 64 դիմորդ, մասնակցել է 63-ը (2021-ին՝ 74)

Միջին միավորն է 13.4 (2021-ին՝ 14.7)

7.5-ից ցածր միավոր ստացածներ 5 մարդ կամ 7.9 տոկոս (2021-ին՝ 6 կամ 8.1 տոկոս)

18-20 միավոր են ստացել 15 մարդ կամ 23.8 տոկոս (2021-ին՝ 18 կամ 10.8 տոկոս), այդ թվում 20 միավոր՝ 1, 19-19.75՝ 6, 18.18.75՝ 8 դիմորդ։

«Գերմաներեն»

Հայտագրվել է 94 դիմորդ, մասնակցել է 93-ը (2021-ին՝ 84)

Միջին միավորն է 14.7 (2021-ին՝ 13.6)

7.5-ից ցածր միավոր ստացածներ 9 մարդ կամ 9.6 տոկոս (2021-ին՝ 12 կամ 14.3 տոկոս)

18-20 միավոր են ստացել 35 մարդ կամ 37.6 տոկոս (2021-ին՝ 13 կամ 15.5 տոկոս), այդ թվում 20 միավոր՝ 1, 19-19.75՝ 17, 18.18.75՝ 17 դիմորդ։

«Անգլերեն»

Հայտագրվել է 5570 դիմորդ, մասնակցել է 5502-ը (2021-ին՝ 4271)

Միջին միավորն է 13.7 (2021-ին՝ 14.5)

7.5-ից ցածր միավոր ստացածներ 536 մարդ կամ 9.7 տոկոս (2021-ին՝ 356 կամ 8.3 տոկոս)

18-20 միավոր են ստացել 1130 մարդ կամ 20.5 տոկոս (2021-ին՝ 1233 կամ 28.9 տոկոս), այդ թվում 20 միավոր՝ 18, 19-19.75՝ 470, 18.18.75՝ 642 դիմորդ։

Իտալերեն հանձնած 2 դիմորդից մեկը 19.75 է ստացել, մյուսը՝ 18.5:

Իսպաներեն հանձնած մեկ դիմորդ կտրվել է՝ 7,25, մյուսը՝ 17 է ստացել:

Տես նաեւ՝ «Օտար լեզու». միասնական քննությունների թեստերն ու պատասխանները