Երևանի ամերիկյան կենտրոնը հունիսի 16-ից սկսում է անգլերենի դասընթաց 8-12 տարեկան երեխաների համար, հայտնում են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից։
Հանդիպումները տեղի կունենան շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և շաբաթ, ժամը 13։00-ից 14։00-ն:
«Առաջին հանդիպում՝ հունիս 16, Նալբանդյան 4/1։
Չկան տնային հանձնարարություններ, միայն խաղեր, քննարկումներ և հաճելի ժամանակ:
Գրանցման համար կարող եք անցնել այս հղմամբ։ Գրանցվելու վերջնաժամկետը՝ հունիս 13, ժամը 12։00:
Մասնակիցների թիվը սահմանափակ է»,-նշված է հաղորդագրության մեջ։