ԳլխավորԼուր

Թունավորում Բյուրեղավանում՝ ավարտական երեկոյի ժամանակ

Հիվանդանոց

Բյուրեղավանի ավարտական միջոցառումից հետո «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ» ՓԲԸ-ում հոսպիտալացված պացիենտներից 1-ը դուրս է գրվել, հոսպիտալացվել է 1 նոր պացիենտ։ Միջոցառման մասնակիցներից ևս մեկը հոսպիտալացվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

2022 թվականի հունիսի 7-ի ժամը 15։30-ի դրությամբ հոսպիտալացված է 15 հիվանդ, բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության՝ դրական դինամիկայով։

Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են, աշխատանքները շարունակվում են։

Տեղեկացնենք, որ 2022 թվականի հունիսի 3-ին Բյուրեղավանի հիմնական դպրոցի աշակերտները ծնողների և ուսուցիչների հետ միասին (թվով 65 անձ) նշել են ավարտական միջոցառում, որի ժամանակ օգտագործել են խոզի մսի և հավի ճտի խորոված, բանջարեղենային աղցան հավի կրծքամսով և ձեթով, ինչպես նաև գործարանային արտադրության հյութեր: Միջոցառման հաջորդ օրը ներկաների մի մասը դիմել է «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ, որտեղից ուղեգրվել են «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ» ՓԲԸ: Վերջիններս ունեցել են թուլություն, դող, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, լուծ, ուժեղ ցավեր որովայնի շրջանում: