ԳլխավորԼուր

Արտաշատում մանկապարտեզի 14 երեխաներ սննդային թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել

Հիվանդանոց

Մայիսի 18-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ 14 երեխա է հիվանդանոց ընդունվել, հայտնում են ոստիկանությունից։

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխաները Արտաշատի մանկապարտեզներից մեկի սաներն են, տուն վերադառնալուց հետո նրանց մոտ սննդային թունավորման ախտանիշներ են հայտնաբերվել, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Հանգամանքները պարզվում են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն: