Շտապօգնության մեքենայով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 6 երեխա, հայտնում է համալսարանական հիվանդանոցի խոսակ Շուշան Դանիելյանը։
Նա նշել է, որ նախնական ախտորոշմամբ` երեխաները թունավորվել են։ Երեխաներից 5-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մեկինը՝ ծանր։
Հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում։ Երեխաները ներկա պահին ստանում են համապատասխան բուժօգնություն, նրանց վիճակը գնահատվում է բավարար։