ԳլխավորԼուր

Երեւանի բակերից մեկում շները հարձակվել են երեխայի վրա (տեսանյութ)

Շներ

«Երևանի քաղաքապետարան, թափառական շներին վերացրեք մեր փողոցներից վերջապես»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Մանուշ Եսայանը, ով նաեւ հրապարակել Մարիանա Առուշանյանի ֆեյսբուքյան էջի տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես են շները բակում (գրառումից դատելով՝ Աջափնյակ վարչական շրջանում) հարձակվում մի երեխայի վրա, եւ միայն մեծահասակների միջամտության շնորհիվ է երեխան փրկվում:

«Ինձ չեն հետաքրքրում ձեր նշումներով կամ առանց նշում շները, հեռացրեք բոլորին քաղաքից և վերջ։

Քաղաքում անհնար է հանգիստ քայլել։ Ինչպես ուզում եք լուծեք այդ հարցերը՝ կրակը չենք ընկել։

Հ.Գ. Կենդանապաշտպաններդ հանկարծ չփորձեք դասեր տալ»,-նշել է նա:

Comment here