ԳլխավորԼուր

ԵՊԲՀ դասախոս Նազիկ Ավդալյանը հաղթել է հրաձգության կանանց առաջնությունում

Նազիկ Ավդալյան

Հունվարի 29-ին մեկնարկել են արդեն ավանդույթ դարձած «Դասախոսական գավաթ» ամենամյա միջբուհական մարզական խաղերը, որին մասնակցում են հայաստանյան 15 բուհի ֆիզիկական դաստիարակության ամբիոնների դասախոսներն ու աշխատակիցները, տեղեկացնում են ԵՊԲՀ-ից։

ԵՊԲՀ-ն մարզական խաղերի հրաձգության մրցույթում գրավել է առաջին տեղը, ինչպես թիմային, այնպես էլ անհատական՝ կանանց առաջնությունում՝ ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ԵՊԲՀ դասախոս Նազիկ Ավդալյանի գլխավորությամբ:

Մրցույթից հետո դասախոսական կազմը, Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Հարություն Թամիրյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի սահմանները պաշտպաննելիս հերոսաբար ընկած ԵՊԲՀ ուսանողներին՝ նրանց նվիրված հուշատախտակի մոտ:

«Դասախոսական գավաթ-2021»-ը կշարունակվի մինչև փետրվարի 5-ը. բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները կմրցեն տարբեր մարզաձևերում:

Comment here