ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

ԵՊԲՀ քոլեջը հայտարարում է ընդունելություն «Պրոթեզիստ-օրթեզիստ-տեխնիկ» մասնագիտությամբ

Հայաստանում առաջին անգամ ԵՊԲՀ քոլեջը 2021-2022 ուսումնական տարում հայտարարում է ընդունելություն՝ «Պրոթեզիստ-օրթեզիստ-տեխնիկ» մասնագիտությամբ:

ԵՊԲՀ քոլեջ կարող են ընդունվել 9-րդ և 12-րդ դասարաններն ավարտած աշակերտները՝ առանց տարիքային սահմանափակման:

«Պրոթեզիստ-օրթեզիստ-տեխնիկ» մասնագիտությամբ ուսուցումը քոլեջում 9-րդ դասարանի հիմքով 3 տարի, 12-րդ դասարանի հիմքով՝ 2 տարի տևողությամբ է:

Դիմումներն ընդունվում են մինչև օգոստոսի 2-ը:

Դիմորդներն ընդունելության հայտը լրացնում և հանձնում են էլեկտրոնային տարբերակով՝ dimord.emis.am կայքի միջոցով, որտեղ անհրաժեշտ է ներբեռնել պահանջվող փաստաթղթերը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 301 057 հեռախոսահամարով:

Comment here