ԳլխավորԼուր

Արմավիրի արվեստի պետական քոլեջից` Զինծառայողների հիմնադրամին

Այսօր Արմավիրի արվեստի պետական քոլեջի գեղարվեստի բաժնի վարիչ Լ. Վարդանյանի և նույն բաժնի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպված կտավների վաճառքից ստացված հասույթն ամբողջությամբ փոխանցվել է Զինծառայողների ապահովագրության  հիմնադրամին։

«Շնորհակալություն ենք հայտնում այն բոլոր ուսանողներին, ովքեր առանց երկմտելու մասնակցություն ունեցան այս հայրենանվեր նախաձեռնությանը»,-նշված է քոլեջի ֆեյսբուքյան էջում:

Comment here