«Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը 2021 թվականի հոկտեմբերի 20-30-ն իրականացնում է Երիտասարդական միջազգային օլիմպիադա, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Օլիմպիադան ընդգրկում է տասնյոթ առարկայական ուղղություններ (ռուսերենով)՝ Կենսաբանություն, Արևելագիտություն, Դիզայն, Լրագրություն, Օտար լեզու, Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Պատմություն, Մաթեմատիկա, Մեդիահաղորդակցություն, Միջազգային հարաբերություններ, Իրավունք, Հոգեբանություն, Գովազդ և հասարակայնության հետ կապեր, Ժամանակակից քաղաքականություն, Սոցիալական գիտություններ, Բանասիրություն, Փիլիսոփայություն:
Երիտասարդական միջազգային օլիմպիադա-2022 կարող են մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատությունների և վարժարանների 10-12-րդ դասարանների աշակերտները, քոլեջների ուսանողները:
Դիմումներն ընդունվում են առցանց՝ մինչև 2021 թ. հոկտեմբերի 10-ը: Քննություններն անցկացվելու են 2021 թ. հոկտեմբերի 20-30-ը:
Արդյունքները հրապարակվելու են օլիմպիադայի պաշտոնական կայքում՝ մինչև 2021 թ. դեկտեմբերի 24-ը:
Օլիմպիադայի հաղթողներն ու մրցանակակիրները հնարավորություն կունենան առանց ընդունելության քննությունների 2022 թվականին և 2023 թվականին ընդունվել «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարան՝ Ռուսաստանի Դաշնության բյուջեի միջոցների հաշվին բակալավրի կրթական ծրագրով ուսանելու համար, իսկ վճարովի համակարգ ընդունվելու պարագայում կունենան զեղչի իրավունք ողջ ուսումնառության համար:
Գրանցման և մասնակցության վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ Երիտասարդական միջազգային օլիմպիադայի պաշտոնական կայքէջից:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։