ԳլխավորԼուր

Մետրոյում հնչում են Հայկոյի երգերը

Այսօր և վաղը երեկոյան` ժամը 20։00-22։00, Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Նա գնաց ծաղկուն տարիքում՝ կիսատ թողնելով իր երգը։ Հայկոն ոչ միայն բարձրակարգ արտիստ էր, բարձրաճաշակ երգիչ, այլև բացառիկ երաժշտագետ էր՝ երգարվեստում իր ուրույն ոճի կրողն ու տարածողը։ Նա սիրո երգիչ էր՝ հին ռոմանսների վերակենդանացնող, բայց նաև՝ մեր ժամանակների զարկերակն էր պահում իր ստեղծագործությամբ»,–գրել է Մարությանը։

Նշենք, որ Երևանի մետրոպոլիտենն էլ իր հերթին հայտնել է, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում վաղ առավոտից հնչում են Հայկոյի ստեղծագործությունները՝ ժամանակակից մի շարք ֆիլմերի սաունդթրեքները։

Հիշեցնենք, որ 48 տարեկանում երեկ մահացել է երգիչ, կոմպոզիտոր Հայկոն։ Նա վարակվել էր կորոնավիրուսով և տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում։

Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր, ժամը 18:00-ից Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդի)։

Comment here