ԳլխավորԼուր

Սեպտեմբերի 1. ԿԳՄՍ փոխնախարարներն այցելել են դպրոցներ

Սեպտեմբերի 1, առաջին դասարան

Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առիթով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, պայտնում են նախարարությունից։

Շնորհավորելով աշակերտներին և ուսուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով` նախարարի տեղակալն ընդգծել է, որ կրթական համակարգը ակտիվ փոփոխությունների փուլում է գտնվում։

Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի վեց մանկավարժական աշխատողներ նախորդ տարի հաղթող են ճանաչվել ԿԳՄՍ նախարարության հայտարարած «Ամսվա լավագույնները» մրցույթում, որը, ըստ նախարարի տեղակալի, բարձր արդյունք է։

Նշենք, որ 2025-26 ուսումնական տարում է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց կհաճախի ավելի քան 560 աշակերտ. դպրոցն ապահովված է մասնագիտական լաբորատորիաներով։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն էլ սեպտեմբերի 1-ին այցելել է Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոց, որտեղ 2025/26 ուսումնական տարում առաջին դասարան է հաճախելու ավելի քան 90 աշակերտ։

Նախարարի տեղակալը մասնակցել է Գիտելիքի և դպրության օրվան նվիրված տոնական միջոցառումներին, շնորհավորել աշակերտներին, ծնողներին ու ուսուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալն այնուհետև շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել ենթակառուցվածքային պայմաններին, աշակերտների նախագծային աշխատանքներին, ինչպես նաև զրուցել առաջին դասարանցիների հետ՝ նրանց մաղթելով հաջողություններ և արդյունավետ ուսումնական տարի:

ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը ևս այցելել է մի շարք ուսումնական հաստատություններ՝ շնորհավորելու նոր ուսումնական տարվա  մեկնարկի առիթով:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews