ԳլխավորԼուր

Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջն այս տարի ավելի քան 200 շրջանավարտ ունի

Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջն այս տարի ավելի քան 200 շրջանավարտ ունի

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը և ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Արմենուհի Պողոսյանը Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում մասնակցել են շրջանավարտների վերջին դասի ամփոփիչ միջոցառմանը, հայտնում են նախարարությունից:

Շնորհավորելով շրջանավարտներին՝ նախարարի տեղակալը նրանց մաղթել է ձեռքբերումներ՝ մասնագիտական առաջընթացի ճանապարհին:

«9-րդ դասարանն ավարտող այն շրջանավարտները, որոնք կողմնորոշվում և համարձակություն են ունենում ընտրել մասնագիտություն, արդեն իսկ որոշակիորեն կայացած անձինք են: Մաղթում եմ, որ ձեր կյանքի առավել հասուն շրջանը սկսեք երջանիկ և հաջողակ քայլերով»,- շնորհավորելով շրջանավարտներին՝ ասել է Արաքսիա Սվաջյանը:

Ավարտական միջոցառման շրջանակում շրջանավարտները ներկայացրել են իրենց մասնագիտական կրթության ճանապարհը, պատմել ստացած գիտելիքների և արժեքների ձևավորման մասին։

Մի շարք մասնագիտությունների գծով քոլեջի սովորողներն արդեն իսկ ներգրավված են աշխատաշուկայում՝ աշխատանքային պրակտիկայի ընթացքում արձանագրելով հաջողություններ:

Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջն այս տարի ավելի քան 200 շրջանավարտ ունի՝ «Հաշվապահական հաշվառում», «Մենեջմենթ», «Շուկայաբանություն», «Ապահովագրական գործ», «Սպասարկման կազմակերպումը հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում», «Կոսմետոլոգիա և դիմահարդարման արվեստ», «Սառնարանային տնտեսություն», ինչպես նաև «Վերականգնվող էլեկտրաէներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտություններով:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Արաքսիա Սվաջյանը Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի շրջանավարտների հետ Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջն այս տարի ավելի քան 200 շրջանավարտ ունի Արաքսիա Սվաջյանը Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի շրջանավարտների հետ Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջն այս տարի ավելի քան 200 շրջանավարտ ունի Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջն այս տարի ավելի քան 200 շրջանավարտ ունի Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջն այս տարի ավելի քան 200 շրջանավարտ ունի