ԳլխավորԼուր

Մեկնարկում է նոր փառատոն՝ «Երաժշտական շաբաթ կոնսերվատորիայում»

Փետրվարի 2-ից 8-ը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կկայանա «Երաժշտական շաբաթ կոնսերվատորիայում» առաջին փառատոնը։ Փառատոնը կմեկնարկի «Կայթ» խմբի մենահամերգով, տեղեկացնում են կոնսերվատորիայի լրատվական ծառայությունից։

Փառատոնին մասնակցում են ճանաչված երաժիշտներ ու երաժշտախմբեր․ Dave Geodakyan Sextet, Silent Duo, Արմեն Մանուկյան, Personal Opinion, Նորայր Քարտաշյան և «Մենուա», Arm Strong Dixie։

Համերգները տեղի կունենան ԵՊԿ Ակուստիկ լաբորատորիայում։ Փառատոնի մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ։

Փառատոնի գործընկերներն են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիան։

Comment here