ԳլխավորԼուր

Առաջին անգամ «Զատկական փառատոն» կանցկացվի

Զատիկ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2022 թ. ապրիլի 17-ին` ժամը 14։00-20։00-ին, Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բացօթյա տարածքում (Աբովյան 15/1) առաջին անգամ կանցկացվի «Զատկական փառատոն»։

Միջոցառման կազմակերպիչն է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Փառատոնին կներկայացվեն «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» և մասնագիտացված այլ կազմակերպությունների սաների ձեռքի աշխատանքները, երեխաները հանդես կգան երաժշտական կատարումներով։ Համերգային ծրագրում կընդգրկվեն նաև ճանաչված երաժիշտներ:

Այս ընտանեկան տոնին հանրությունը հնարավորություն կունենա մասնակցելու համաժողովրդական տոնախմբությանը, այդ թվում՝ միանալու վարպետության դասերին և պատրաստելու օրվա խորհրդանիշ ձեռքի աշխատանքներ, ծանոթանալու երեխաների ստեղծագործական կենտրոնների աշխատանքներին։

Փառատոնի խորհրդանիշ գույնը կարմիրն է, և ցանկալի է՝ մասնակիցներն այդ օրը կրեն խորհրդանշող կարմիր հագուստ կամ որևէ դետալ:

Փառատոնին աջակցում են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «Ֆորմիակ Արտ» ընկերությունը և «ՀԵՀԵՄ» գրասենյակը։