ԳլխավորԼուր

Երևանցի ուսանողների ներկայացումը GITIS-fest-ում հատուկ մրցանակի է արժանացել

Անտոն Չեխովի պիեսի հիման վրա բեմադրված «Երեք քույր» հայկական ներկայացումը GITIS-fest դիպլոմային ներկայացումների առաջին միջազգային ուսանողական փառատոնում արժանացել է «Լավագույն դերասանական համույթի համար» ժյուրիի հատուկ մրցանակի, հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը։

Ներկայացումը բեմադրել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները։

Լավագույն ներկայացում է ճանաչվել Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտի «Սեր։ Մահ։ Սեր» բեմադրությունը։

Լավագույն կանացի դերի համար մրցանակներ են ստացել Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտի ուսանողուհի Էրիկա Բաբյակը  և Յարոսլավլի պետական թատերական ինստիտուտի ուսանողուհի Աննա Դենիսովան։

«Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում հաղթող են ճանաչվել Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի` ԳԻՏԻՍ–ի ուսանող  Ալեքսեյ Կրուչինինը և Մոսկվայի գեղարվեստական ​​ակադեմիական թատրոնի (МХАТ) դպրոց–ստուդիայի սան Իլյա Վինսը։

GITIS-fest դիպլոմային ներկայացումների առաջին միջազգային ուսանողական փառատոնին մասնակցել է 15 թատերական բուհ 6 երկրից`Հայաստան, Ղազախստան, Մոնղոլիա, Սերբիա, Խորվաթիա և Ռուսաստան։ Այն անցկացվել է նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը Մոսկվայում։