Այսօր՝ Ուսանողների միջազգային օրը, Շիրակի պետական համալսարանում պարգևատրվեցին 2020-21 ուստարվա ուսանողների վարկանիշավորման մրցույթի հաղթողները, հայտնում են բուհի լրատվական ծառայությունից։
Հանդիպումն սկսվեց 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ նոյեմբերի 16-ին հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված քաջորդիների։
Ըստ ՇՊՀ-ի ուսանողների վարկանիշավորման և խրախուսման կանոնակարգի՝ ուսանողների անվանակարգումը կատարվում է՝ հաշվի առնելով նրանց ուսումնամեթոդական, գիտահետազոտական և հասարակական գործունեությունը։
2020-21 ուստարում վարկանիշավորման մրցույթի արդյունքներով 1-ին տեղը զբաղեցրել է Մառա Հարությունյանը (Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ), 2-րդ տեղը՝ Վարդուհի Մուրազյանը (Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ), 3-րդ տեղը՝ Ամալյա Գալստյանը (Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ)։
ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը, համալսարանի կենտրոնների ղեկավարները և ֆակուլտետների դեկանները շնորհավորական խոսքեր հղեցին ուսանողներին՝ մաղթելով նրանց շարունակական հաջողություններ, ուսումնական ու գիտական նոր ձեռքբերումներ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։