Շիրակի պետական համալսարանի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բաժնի ուսանող Երվանդ Մկրտչյանը «ՀՀ վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարի հաղթողն է (լուսանկարում՝ 961-րդ համարը)։
Վազորդը 10 կմ տարածությունը հաղթահարել է մոտ 30 րոպեում։
«Սա հիանալի հնարավորություն էր թե՛ ինքդ քեզ, թե՛ մյուս մարզիկներին ցույց տալու, որ կարող ես հաղթահարել քո առջև դրված խնդիրը: Շատ լավ հաղթահարեցի 10 կմ-ը»,- նշել է Երվանդ Մկրտչյանը:
«Չի կարելի ասել, թե հավասարը չունեի: Այստեղ շատերին ճանաչում եմ, բոլորն իմ ընկերներն են ու բոլորն էլ շատ լավ վազեցին: 10 կմ վազելու փորձ չունեի, 5 անգամ մասնակցել եմ Երևանի կիսամարաթոնին ու 5 անգամ էլ չեմպիոն դարձել։ Նման մրցաշարերը շատ եմ կարևորում. սա ևս կնպաստի ատլետիկայի զարգացմանը մեր երկրում, քանի որ ատլետիկան սպորտի թագուհին է»,- ասել է նա։
Հավելենք, որ հաղթողի մրցանակը 1 մլն դրամ է։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։