ԳլխավորԼուր

Անցկացվել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնը

Անցկացվել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնը

ՀՀ ԿԳՄՍ  նախարարության աջակցությամբ «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Hope for dreams» («Երազանքներն իրականացնելու հույս») ներառական երաժշտական փառատոնը:

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնի» բեմում տեղի է ունեցել համերգ, որի շրջանակում իրենց առաջին քայլերն են արել զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաներն ու դեռահասները։

Այնուհետև Ստեփանավանի Արթուր Ղարիբյանի անվան արվեստի դպրոցում անցկացվել է սեմինար՝ «Երաժշտությունը որպես կամուրջ՝ ներառական հասարակություն ձևավորելու համար» թեմայով: Սեմինարը վարել է «Կողք կողքի» ներառական կրթամշակութային ՀԿ-ի նախագահ, երաժիշտ, հոգեբան, երաժշտաթերապևտ Նաիրա Սարգսյանը: Սեմինարին հաջորդել է «Hope for dreams» նախագծի սաների համերգային ծրագիրը: Նաիրա Սարգսյանը սեմինար է անցկացրել նաև Գորիսի ՏՄԱԿ-ի մասնագետների համար, քննարկվել են ոլորտում առկա խնդիրներն ու հետագա համագործակցության հեռանկարները։

Ծրագրին մասնակցում են զարգացման առանձնահատկություն ունեցող շուրջ 40 երեխաներ և դեռահասներ, 10 երաժիշտ դեռահասներ և կամավորներ՝ Հայ- ռուսական համալսարանից։

Նախագծի գործընկերն է Երևանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը:

Անցկացվել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնը